Բենզինի գների թանկացման արդյունքում սպասվում է նաև տաքսիների ուղևորափոխադրումների թանկացում

2017թ. հունվարի 1-ից Վրաստանում երկու և ավելի անգամ թանկացել են նավթարտադրանքի աքցիզային դրույքները, որն արդեն անդրադարձել է դրանց մանրածախ գների վրա:

Մասնավորապես 1 տոննա բենզինի աքցիզը 250 ամերիկյան դոլարից դարձել է 500 դոլար, դիզելային վառելանյութի 1 տոննան՝ 150 լարիից 400 լարի, ավտոմեքենաների համար նախատեսված 1 հազար խորանարդ մետր գազի արժեքը 80 լարիից դարձել է 200 լարի: Ավելի քան երկու անգամ մեծացել են տեխնիկական յուղերի աքցիզային դրույքները՝ հասնելով մինչև 800 լարի 1 տոննայի համար:

(Հունվարի 10-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարը արժի 2,7550 լարի):

Նինոծմինդա քաղաքի տաքսիի վարորդների խոսքով՝ այս տարվա սկզբին նախկինի չափ գումար չեն կարողանում վաստակել, որպեսզի հատուցեն կտրուկ թանկացած դիզվառելանյութի ծախսերը: Տաքսիստների խոսքով անիմաստ է այսպես աշխատել, ըստ այդմ պատրաստվում են թանկացնել ուղևորափոխադրումների գները:
Բացի այդ բենզինի թանկացումը առաջին հերթին ազդելու է նաև գարնանը գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:

Ներկայումս նկատելի է առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացում, որը, առևտրականների խոսքով, նույնպես կախված է վառելանյութի թանկացումից:

Մանրամասները լսեք մեր նյութում.

Գարուշ Արզումանյան