Նինոծմինդայի մանկապարտեզում պարապմունքները վերսկսվելու են հունվարի 16-ին, իսկ գյուղերի մանկապարտեզներում՝ փետրվարի 1-ին

Նինոծմինդա քաղաքի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզում պարապմունքները կվերսկսվեն հունվարի 16-ին, իսկ գյուղերի մանկապարտեզներում՝ փետրվարի 1-ին:
Սաստիկ սառնամանիքների պատճառով Գոնդուրա գյուղում ջրի և կոյուղու խողովակները սառչել են, այդ իսկ պատճառով Գոնդուրա գյուղի մանկապարտեզում պարապմունքները կհետաձգվեն, մինչ վերոնշյալ խնդիրը լուծում ստանա:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանը, մանկապարտեզներում կոյուղու և ջրամատակարարման հետ կապված խնդիրները մշտապես գոյություն ունեն և ունեցել են, որը իրականացված անորակ աշխատանքների արդյունք է:

Նարինե Գինոսյանը նաև նշեց, որ նախ և առաջ ուշադրություն պետք է դարձնել կոյուղու և ջրամատակարարման համակարգին այն պատճառով, որ այդ խնդիրները առաջին հերթին բացասականորեն են անդրադառնում մանկապարտեզների հիգիենային:

Մանրամասները լսեք մեր նյութում.


Անաիտ Զալալյան