Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկել է դպրոցական օլիմպիադայի երկրորդ փուլը

Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկել է ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը:

Ինչպես մեզ տեղեկացրեց Գնահատականների և քննությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Պրիգիձեն, օլիմպիադան կանցկացվի բոլոր պարտադիր առարկաների ուղղությամբ` նախատեսված ազգային ուսումնական
ծրագրի համաձայն:
Օլիմպիադայի երկրորդ փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերել այն մասնակիցները, ովքեր առաջին փուլում հավաքել են թեստերի 60 և ավելի միավորներ և տեղ են զբաղեցրել ռեյտինգային ցուցակի առաջին 1000 մասնակիցների մեջ համապատասխան դասարանի նույն առարկայի ուղղությամբ:

Օլիմպիադան ամբողջ Վրաստանի մակարդակով անցկացվում է տարին մեկ անգամ վրացերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով: Օլիմպիադայի նպատակն է լավագույն աշակերտներին խրախուսումը, ուսումնական գործընթացի բարելավման խթանումը, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների մասնակցության համար Վրաստանի թեկնածուների հավաքագրումը: Մանրամասների մասին մենք զրուցեցինք Գնահատականների և քննությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Պրիգիձեի հետ.

Գարուշ Արզումանյան