2016 թվականից զինվորական ծառայություն են անցնում 20 երիտասարդ Նինոծմինդայի մունիցիպալիտետից

2016 թվականից մինչ օրս Վրաստանի տարբեր զորամասերում ծառայություն են անցնում 20 երիտասարդ Նինոծմինդայի մունիցիպալիտետից:

2016 թվականի փետրվարի 2-ին Վրաստանում մեկնարկեց գարնանային զինվորական զորակոչը, որը տևեց մինչև հունիսի 30-ը, Վրաստանի զինված ուժեր են զորակոչվել 15 մարդ, ովքեր իրենց ծառայությունն անցնում են Պաշտպանության նախարարությունում, աշնանային զորակոչի արդյունքում 5 անձ են անցել ծառայության, 1 զորակոչիկ ծառայության է անցել Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեպարտամենտում: 4 զորակոչիկներ իրենց ծառայությունն անցնոըմ են Նինոծմինդայի մունիցիպալիտետի պահակային ոստիկանությունում:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանը, դեռևս զորակոչի հետ կապված ոչ մի փոփոխություն չկա, ըստ այդմ զինծառայության տևողությունը 12 ամիս է:
Մանրամասները մեր նյութում.

Անաիտ Զալալյան