2018 թ. Նինոծմինդա քաղաքում նախատեսվող շինաշխատանքները

2018 թ. տեղական բյուջեով Նինոծմինդա քաղաքում նախատեսված է կյանքի կոչել հետևյալ շինաշխատանքները:

Հայո-Քարթլոս զբոսայգում գտնվող մանկական խաղահրապարակի վերանորոգման և նոր մանկապարտեզի հարակից տարածքում մեկ այլ նոր խաղահրապարակի կառուցման համար հատկացված է 100 հազար լարի:

“Ծիծեռնակ” մանկապարտեզի վերանորոգման համար հատկացված է 30 հազար լարի, ինչպեդ նաև նախատեսված է
նոր գույքի ձեռքբերում նոր մանկապարտեզի համար:
Քաղաքի Ջոջաշեն թաղամասում նախատեսվում է կառուցել նոր մինի մարզադաշտ, որի համար հատկացվելու է 50 հազար լարի:

Սպանդարյան և Կամո փողոցներում նախատեսվում է անձրևաջրերի հեռացման համար ջրանցքներ կառուցել, որի համար հատկացվել է 8 հազար լարի, քաղաքի փողոցներում գիշերային լուսավորության անցկացման համար նախատեսվել է 35 հազար լարի, 60 հազար լարի հատկացվել է գիշերային լուսավորության անցկացման նպատակեվ վերամբարձ տեխնիկայի ձեռքբերման համար: 40 հազար լարի է հատկացվել աղբարկղերի ձեռքբերման համար, որոնք տեղադրվելու են քաղաքի փողոցներում: 100 հազար լարի հատկացվելու է քաղաքի 9 փողոցներում կոյուղագծերի անցկացման համար, որի ընդհանուր երկարությունը կազմելու է 1500 մետր:
Մանրամասները լսեք նյութում.


Բորիս Ղարսլյան