Նինոծմինդա քաղաքը վերևից (տեսանյութ)

Նինոծմինդա քաղաքը (վրաց. ნინოწმინდა, ռուս. Ниноцми́нда, մինչ 1991թ. անվանվել է Բոգդանովկա) գտնվում է Վրաստանի հարավում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է, ունի 5 հազար բնակիչ՝ համաձայն 2014թ. անցկացված մարդահամարի:

Նինոծմինդայով է անցնում Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի, Նինոծմինդա- Բավրա և Նինոծմինդա-Ախալքալաք-Ախալցիխե ավտոճանապարհները:

Նինոծմինդա քաղաքում գործում են 4 հանրային դպրոցներ, 1 մանկապարտեզ, 2 եկեղեցի (հայ-առաքելական և ուղղափառ), 1 հիվանդանոց, հրշեջ-փրկարար ծառայություն, ոստիկանություն, մունիցիպալիտետի վարչական 1 շենք, մշակույթի կենտրոններ, մարզական համալիր, 6 հյուրանոց, 3 բանկ, 6 ռեստորաններ, երկու սրճարան, հանդիսությունների 3 սրահ:

Տեսանյութը տրամադրել է ՛՛VG փրոդաքշնի՛՛ ներկայացուցիչներ Վահե Իրիցյանի և Գարրի Բդոյանի կողմից: