Երևանյան փողոցի բնակիչների համար անցկացվեց հավելյալ ջրագիծ

Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի սպասարկման կենտրոնի աշխատակիցները անցկացնում են նոր հավելյալ ջրագիծ Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցի բնակիչների համար:

Աշխատակիցների խոսքով` աշխատանքները և ջրագծի փորձարկումը կավարտեն այսօր:

“Հուսով ենք, որ հավելյալ ջրագիծը կլուծի այս փողոցի խմելու ջրի խնդիրը”,- մեզ հետ զրույցում նշեցին Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի սպասարկման կենտրոնի աշխատակիցները:

Նշենք, որ խմելու ջրի անբավարարությունը խնդրահարույց է ոչ միայն այս փողոցի, այլ նաև ամբողջ Նինոծմինդա քաղաքի համար:


Բորիս Ղարսլյան