“ԶԼՄ-ների դերը ընտրություններում” թեմայով հանդիպում Ախալցիխեում

Օգոստոսի 14-ին Ախալցիխե քաղաքում Ախալցիխեի ժողովրդավարական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-թրենինգ “Ընտրությունները և մեդիայի դերը” թեմայով:

Հանդիպմանը մասնակցում էին Սամցխե-Ջավախեթիի ԶԼՄ-ների ներկայավուցիչները: Հանդիպման նպատակն էր լրագրողներին իրազեկել Վրաստանի Ընտրական օրենսգրքում և Տեղական ինքնակառավարման օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ներառված կողմերը ինչ իրավունքներ ունեն բանավեճերի ժամանակ: Մասնակիցները ծանոթացան նաև ընտրությունների անցկացման գործընթացի, սկզբունքային պատասխանատվության և քվեարկության օրվա կանոնների մասին:

Հանդիպում-թրենինգը վարում էր Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան, ընտրությունների և ինքնակառավարման նախագծերի համակարգող Իրմա Պավլիաշվիլին:

Նրա խոսքով` նմանատիպ հանդիպումներ անցկացվում են ամբողջ Վրաստանի մակարդակով և ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, այլ նաև ընտրական սուբյեկտների, ոչկառավարական կազմակերպությունների և պետական ծառայությունների ներկայացուցիչների հետ:


Անահիտ Զալալյան