Դժբախտ պատահար Կաթնատու գյուղում

Օգոստոսի 13-ի երեկոյան Կաթնատու գյուղում դժբախտ պատահարի զոհ է դարձել 55-ամյա մի տղամարդ:

Հ.Պ.-ն դաշտում աշխատելուց հետո իր իսկ տրակտորից 10 մետր հեռավորության վրա ցանկացել է հանգստանալ և արդյունքում քնով է ընկել: Ըստ նախնական տվյալների տրակտորի շարժիչը միացված վիճակում է եղել և որոշ ժամանակ անց տրակտորը առաջ է եկել և վրաերթ կատարել: Հ.Պ.-ն վրաերթի հետևանքով մահացել է:

Դեպքի առնչությամբ տարվում է քննություն: