Նինոծմինդա քաղաքի նոր մանկապարտեզի շենքի երկրորդ հարկի վերանորոգումը ավարտված է

Նինոծմինդա քաղաքի նախկին տպարանի շենքը վերանորոգումից հետո կծառայի որպես մանկապարտեզ: Վերանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել էր 178 հազար լարի գումար:

Վերանորոգման համար հայտարարված մրցույթը շահել էր անհատ ձեռներեց Աղվան Քոսյանը 142 հազար լարիի դիմաց: Ներկայումս ավարտին է հասցված շենքի երկրորդ հարկի վերանորոգումը:
Իսկ շենքի առաջին հարկի վերանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել է ևս 80 հազար լարի գումար:

Առաջին հարկում արդեն ընթանում են վերանորոգման աշխատանքները:

Մանրամասների մասին զրուցեցինք շինարար Նորիկ Մկոյանի հետ.


Բորիս Ղարսլյան