Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնում մեկնարկել է «Առավոտ լուսո» ճամբարը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնում մեկնարկել է «Առավոտ լուսո» 10-օրյա ճամբարը:

Ճամբարին մասնակցում են 7-10 տարեկան 40 երեխաներ: 10 օրերի ընթացքում երեխաները սովորելու են երգ, պար, ասմունք, ինչպես նաև նրանց հետաքրքիր ժամանցի համար կկազմակերպվեն տարբեր մանկական խաղեր:

Ճամբարը բացվել է Ջավախեթիի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանի ֆինանսական աջակցությամբ:


Բորիս Ղարսլյան