Գանձա գյուղից ըմբշամարտիկ Հակոբ Պողոսյանը տարել է առաջին հաղթանակը ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Գանձա գյուղից ըմբշամարտիկ Հակոբ Պողոսյանը, մասնակցելով Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող 14-15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, տարել է առաջին հաղթանակը: 14-ամյա Հակոբը 6:1 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանը ներկայացնող ըմբշամարտիկին:

Հիշեցնենք, որ մարտի 26-27-ը Վրաստանի Գուրջաանի քաղաքում (Կախեթի), փայլուն հաղթանակ տանելով 6 գոտեմարտերում՝ նվաճեց Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների առաջնության չեմպիոնի կոչում 47 կգ քաշային կարգում:

Նոր ռադիոյի անձնակազմը մեր պատանի ըմբիշին մաղթում է հետագա հաղթանակներ Եվրոպայի առաջնությունում: