Կարկուտն ու ուժեղ քամին՝ արագիլի բնի տապալման և գազատար խողովակի վնասման պատճառ

Մայիսի 18-ի ուշ երեկոյան տեղացած կարկուտի և սաստիկ քամու պատճառով Նինոծմինդա քաղաքի Պուշկին և Շահումյան փողոցների խաչմերուկում արագիլի բույնը շրջվել է և արդյունքում վնասել գազատար խողովակը:

Գազատարի վնասման պատճառով փողոցում տարածվել է գազի բույրը, որից հետո գազի ծառայության աշխատակիցները վերականգնողական աշխատանքներ են տարել:


Գարուշ Արզումանյան