7-ից 9-րդ դասարանների աշակերտներին ազատ ժամանակ է հարկավոր. Կրթության և գիտության նախարար

«Կփորձենք 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտներին ավելի շատ ազատ ժամանակ հատկացնել, փոխարենը բարձր դասարանի աշակերտների ուսումը կկազմերպվի ավելի խիտ գրաֆիկով»,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան՝ ներկայացնելով ոլորտի բարեփոխումների նոր ծրագիրը:

Նախարարը վստահեցրել է, որ հիշյալ որոշումն ավելի լավ կնպաստի աշակերտների հասուն կյանքին նախապատրաստելու գործընթացին: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Կրթության բարեփոխումների ծրագրի մշակման նպատակով Ջեջելավան արդեն հանդիպել է հարյուրավոր մանկավարժների, խորհրդակցել է նաև աշակերտների և նրանց ծնողների հետ: Նախարարը նշել է, որ առաջինից մինչև 6-րդ դասարանի կրթական ծրագիրն արդեն գոյություն ունի, շուտով կհաստատվի նաև ավագ դասարանների կրթական ծրագիրը:

«Այսօր 7-ից 9-րդ դասարանների աշակերտները շատ ծանրաբեռնված դասացուցակ ունեն, մինչդեռ ավարտական դասարաններում աշակերտներն ազատ ժամանակ ավելի հաճախ են ունենում: Ծնողները երեխաներին հավելյալ պարապմունքների են ուղարկում՝ բարձրագույն կրթության նախապատրաստելու նպատակով: Պետք է անել հակառակը: Աշակերտը ավելի վաղ հասակում պետք է համեմատաբար ազատ ժամանակ ունենա, որը կարող է տրամադրել օրինակ սպրոտով զբաղվելուն, իսկ ավագ դասարաններում պետք է խտացնել դասացուցակը՝ մեծացնելով ԲՈՒՀ ընդունվելու հավանականությունը»,- նշել է Ջեջելավան:

www.aliq.ge