Երկու զոհ, երկու վիրավոր․ Թբիլիսիում այս գիշեր երկու հրդեհ է գրանցվել

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Թբիլիսիում գրանցվել է երկու հրդեհ՝ Ցիբաձեի փողոցում և հայտնի Rooms Hotel հյուրանոցում։ Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:

Ցիբաձեի փողոցում հրդեհը բռնկվել է բնակելի տներից մեկում, ուշ գիշերը։ Հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը ստացել են ծանր վնասվածքներ։

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն։

Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել է Թբիլիսիում հայտնի Rooms Hotel հյուրանոցում։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով` հրդեհի վայրում 15 հրշեջ մեքենա է կենտրոնացվել: Հյուրերը և հյուրանոցի անձնակազմը դուրս են բերվել շենքից: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։