Ուշացած ընկերություն. Ծալկայի 2 գյուղերի մերձեցման ծրագիր

Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղի աշակերտները ծնողների և ուսուցիչների օգնությամբ ժրաջան տեղադրում են նոր խաղասպորտային կառույցը: Զուգահեռաբար նմանատիպ աշխատանք է տարվում հարևան Սաղդրիոնի գյուղում: Աշխատանքներին հետևում են գաղափարի հեղինակն ու ֆինանսավորողները:

Նման խորհրդանշական քայլով ապրիլի 28-ին մեկնարկեց «Ամբրելա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Նիդեռլանդների թագավորության ֆինանսավորմամբ և «Օրբելի Վրաստան» կազմակերպության միջնորդությամբ իրականցվող եռօրյա նախագիծը:
Մեծամասամբ հայաբնակ Այազմա գյուղում վերջին` 2014-ի մարդահամարի տվյալներով 400 բնակիչ ունի: Նրանից ոչ հեռու է գտնվում Սաղդրիոնին, որի ժողովրդագրության պատմությունը ներկայացրեց գյուղի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Մերաբ Ջաղելիան.

Նրա խոսքերով, կողք-կողքի գտնվող գյուղերի բնակիչները միմյանց հետ գրեթե չեն շփվում: Լեզվական խնդրից զատ հարաբերություններն ավելի են բարդացել տարիներ առաջ գյուղերի բնակիչների միջև տեղի ունեցած վեճի պատճառով: Սա է պատճառը, որ երկու գյուղերի բնակիչների մերձեցման ու փոխադարձ ինտեգրացիայի նախագիծը հեղինակը կոչել է` «Ուշացած ընկերություն»:

«Նախագծի նպատակը այս երկու գյուղերի բնակիչներին մտերմացնելն է: Այսօր խաղահրապարակ կառուցեցինք, ապրիլի 29-ին նախատեսվում է երկու գյուղերի երիտասարդների հանդիպումը Այազմայում: Սաղդրիոնիի գյուղի աշակերտները կծանոթանան հայկական մշակույթին, կրոնին, կհամտեսեն հայկական ուտեստներ: Հաջորդ օրը Այազմայի բնակիչները ճանաչողական այցով Սաղդրիոնիում կլինեն: Որպես 2 գյուղերի մերձեցման խորհրդանիշ, գյուղերը կապող ճանապարհի երկայնքով ծառատունկ կիրականացնենք»,- Ալիքի հետ զրույցում ասաց ծրագրի համակարգող Սլավա Մեժդոյանը:

«Մինչև հիմա ազատ ժամանակ հեծանիվ էինք քշում, հիմա արդեն կխաղանք այստեղ»,- նշեց 1-ին դասարանի աշակերտ Սաբա Շաինիցին:

Չնայած նրան, որ Այազմայում շինարարությունը բավականին կազմակերպված էր ընթանում, ակնհայտ էր` աշխատուժի պակաս կա: Դպրոցի տնտեսվար Արթուր էլոյանի խոսքերով, Այազմայի ավագ դասարանի 16 աշխակերտ դպրոցների մոբիլիզացման արդյունքում հաճախում է 3 կմ հեռավորության 12վրա գտնվող Նարդեւանիի դպրոց: Էլոյանի հետ խոսեցինք նաև երկու գյուղերի մերջեցման ծրագրի մասին.

«Երեխաները կշփվեն վրացերեն իմացող աշակերտների հետ, ավելի շուտ կսովորեն լեզուն: Իսկ այն ինչ այստեղ ենք կառուցում` դա էլ առողջության համար է, ուրիշ բանով չեն զբաղվի՝ կզբաղվեն սպորտով: Առողջությունը շատ կարևոր է»:

www.aliq.ge