Ապրիլի 27-ին Վրաստանի նախագահը կայցելի Սամցխե-Ջավախեթի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վաղը` ապրիլի 27-ին կայցելի Սամցխե Ջավախեթի: Մարգվելաշվիլին Ասպինձայում, Նինոծմինդայում ու Ախալցիխեում հանդիպումներ կունենա «Սահմանադրությունը բոլորինն է» և «Պահանջի՛ր վրացականը» ծրագրերի շրջանակներում:

Նախագահականի մամլո ծառայության տեղեկատվությամբ` Վրաստանի նախագահը վաղը կայցելի 2016 թվականին հրդեհից տուժած Վարձիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

«Պահանջի՛ր վրացականը» ծրագրի շրջանակներում նախագահը կայցելի Փոկա գյուղի կուսանոցում գտնվող արտադրամաս և Ծնիս գյուղում գտնվող անասնաֆերմա:

Ապրիլի 28-ին Գիորգի Մարգվելաշվիլին «Սահմանադրությունը բոլորինն է» ծրագրի շրջանակներում Ախալցիխեի համալսարանում և «Ժողովրդավարության ներգրավման» կենտրոնում կհանդիպի ուսանողների, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

www.aliq.ge