ԵՄ-ն որոշ երկրների համար կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը

ԵՄ-ն որոշ երկրների համար կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը

Եվրամիությունը սպառնում է դադարեցնել որոշ երկրների հետ առանց վիզայի ռեժիմը՝ ապաստան հայցող քաղաքացիների թվի աճի պատճառով։

«ԵՄ-ն հնարավոր է առանձին երկրների հետ առանց վիզայի ռեժիմը դադարեցնի, եթե դա շարունակվի»,- նշված հայտարարությունը տարածել է ԵՄ-ի ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսը:

Նրա խոսքով, դյուրացված վիզայի ռեժիմով հնարավոր է այլևս չկարողանան օգտվել արևմտյան բալկանյան և լատինական Ամերիկայի երկրները:

Եվրահանձնակատարը առանց վիզայի ռեժիմի երկրների ղեկավարներին է դիմել՝ նշելով, որ այս արտոնության պաշտպանությունը նրանց պատասխանատվությունն է: Ավրամոպուլոսը հույս  է հայտնել, որ նման ծայրահեղ միջոցների ձեռնարկումից խուսափելը դեռևս հնարավոր է:aliq.ge