Այգու ախտոտվածության պատճառը աղբարկղների բացակայությունն է

Այգու ախտոտվածության պատճառը աղբարկղների բացակայությունն է

Նինոծմինդայի «Հայոս Քարթլոս» զբոսայգում, աղբամանների բացակայության պատճառով մարդիկ աղբը թափում են ուր պատահի:

Այգում աղբարկղերը կոտրված են, իսկ այգին ընդհանուր առմամբ անբարվոք վիճակում է:

Այս առնչությամբ մենք դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան, որտեղ մեզ ասացին, որ մենք այս խնդրի վերաբերյալ պետք է դիմենք կոմունալ ծառայություն:

Նինոծմինդայի կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանի խոսքով, այստեղ պետք է փոխվի բոլոր աղբարկղները, իսկ դրա համար նախատեսված գումար չունենք: Երբ ես 2014 թ-ին սկսեցի աշխատել, այգու աղբարկղներն արդեն վաղուց դուրս էին եկել շարքից: Մեր աշխատողներն ամեն օր մաքրում են քաղաքի այն հատվածը որտեղ նախաետսված է: Սակայն քաղաքում եւ գյուղերում շատ քիչ աղբանոցներ կան, պայմանը հետեւյալն է` մենք պետք է մեծ եւ փոքր աղբամաններ ունենանք, որպեսզի ամբողջ քաղաքում եւ գյուղերում հասցնենք պահպանել մաքրությունը:

Նշենք, որ աղբը սխալ տեղում թափելու համար օրենքը նախատեսվում է տուգանք: Չնայած մաքրության ընդհանուր կոչերին `մեր մունիցիպալիտետում աղտոտման խնդիրը մնում է ակտուալ: