2018 – 2019 ուսումնական տարվա ամփոփում` Հեշտիայի թիվ 1 դպրոցում

2018 – 2019 ուսումնական տարվա ամփոփում` Հեշտիայի թիվ 1 դպրոցում

Հունիսի 14 -ին Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 դպրոցում ավարտվեց 2018 – 2019 ուսումնական տարին: Ամբողջ դպրոցը միասնական դասղեկների եւ տնօրենի նախաձեռնությամբ անցկացրեցին ավարտման միջոցառում:

Յուրաքանչյուր դասարան դասղեկի հետ միասին ներկայացրեցին այն դասարնական աշխատանքները, որոնք ամբողջ տարվա ընթացքում ունեցել են գերազանց առաջադիմություն, եւ ամեն դասարան ընտրելով իր լավագույն համարը ներկայացրեց հանդիսատեսին:


Տնօրինության կողմից շնորհակալագրերի արժանացան ոչ միայն այն աշակերտները` ովքեր ունեին բարձր գնահատական, այլ բազում տաղանդավոր աշակերտներ տարբեր բնագավառներից:

Աամառային արձակուրդներին աշակերտները դասղեկների կողմից ստացան հանձնարարություն` զբաղվել ընթերցանությամբ, կատարել հետաքրքիր լուսանկարներ եւ հաջորդ ուսումնական տարվա ընթացքում ներկայանալ իրենց կատարած ամառային աշխատանքներով:

Տնօրեն Նանե Հովսեփյանի խոսքով, դասղեկների եւ ուսուցիչների կատարած ծանր աշխատանքը մեծ գնահատականի է արժանի:

Մանրամասները մեր նյութում.


Լուսանկարները մեզ տրամադարց Նանե Հովսեփյանը