Գիշերային վթար Նինոծմինդայի մոտակայքում

Գիշերային վթար Նինոծմինդայի մոտակայքում

Հունիսի 15-ի գիշերը` ժամը 1:00-ի սահմաններում Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին ավտոտրանսպորտային պատահար է գրանցվել:

SCANIA մակնիշի բեռնատարի վարորդը ուժեղ անձրևի պատճառով չի կարողացել ղեկը կառավարել և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից՝ արգելափակելով Նինոծմինդա-Ախալքալաք մայրուղին:
Վարորդը չի տուժել, բայց բեռնատարը զգալի վնաս է կրել:

Տեղում աշխատում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության աշխատակիցները:

Ավելի մանրամասն մեր լուսանկարներում: