Կայացավ Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի վերանորոգման մրցույթը

Կայացավ Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի վերանորոգման մրցույթը

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը մրցույթ է անցկացրել Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի ասֆալտապատման համար:

Ճանապարհի շինարարության համար տրամադրվել է 19 000 000 լարի: Մրցույթը շահել է Թբիլիսիից «საგზაო სამშენებლო სამართველო №1» ճանապարհաշինարարական ընկերությունը 14,750,000 լարիի դիմաց :

Ինչպես մենք տեղեկացանք Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից գումարը նվազել է ավելի քան 15% -ով, որը կազմում է 4,280,910 լարի: Փաստաթղթերը ուղարկվել են «Լեւան Սամխարաուի փորձագիտական ​​բյուրո»:

Փորձաքննության բյուրոյի վերջնական պատասխանը կհայտարարվի հունիսի 25-ին: