Աղջիկ փրկարարներն Աջարիայում աշխատանքի կանցնեն հունիսի 15-ից

Աղջիկ փրկարարներն Աջարիայում աշխատանքի կանցնեն հունիսի 15-ից

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն աղջիկ փրկարարներին արդեն պատրաստել է և նրանք այս տարի առաջին անգամ հոգ կտանեն ծովում հանգստացողների մասին:

Գերատեսչության տեղեկատվությամբ, այս տարի Աջարիայի ափերին մոտ 20 աղջիկ փրկարար կլինի: Նրանք ծովային ակադեմիայի ուսանողներ են և ֆիզիկական պատրաստվածություն են անցել ակադեմիայի բազայում:

Հունիսի 15-ին Աջարիայի զբոսաշրջային սեզոնը պաշտոնապես բացվում է:

«Ծովային ակադեմիայում եմ սովորում, երբ թափուր աշխատատեղը հայտարարվեց, մասնակցեցի: Սա ինձ համար մարտահրավեր է: Ցանկություն ունեմ այն գործն անել, ինչը սովորաբար տղաներն են անում և պաշտպանեմ ծովում գտնվող քաղաքացիների անվտանգությունը»,- հայտարարել է փրկարար աղջիկներից մեկը` Քրիստինե Դիդմանիձեն:aliq.ge