Հանրային դպրոցներում առաջինդասարանցիների փաստաթղթերի ընդունումն սկսվում է այսօր

Հանրային դպրոցներում առաջինդասարանցիների փաստաթղթերի ընդունումն սկսվում է այսօր

Հանրային դպրոցներում գրանցված առաջինդասարանցիների ընդունելության գործընթացը մեկնարկում է այսօր:

Հանրակրթական հաստատություններում երրորդ փուլում գրանցված աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումն իրականացվելու է 2019 թվականի հունիսի 13-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ: Սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը չեղարկվում է:

Ինչպես տեղեկացրել են Վրաստանի Առաջին ալիքին կրթության նախարարությունից, առաջին դասարան ընդունվելու համար ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերն են.

  • Աշակերտի օրինական ներկայացուցչի դիմումը, որը պետք է ընդգրկի օրինական ներկայացուցչի բնակելի վայրի և հեռախոսի համարի մասին տեղեկություն
  • Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում):

Դրա հետ մեկտեղ, դպրոցն իրավունք ունի պահանջել աշակերտի լուսանկարը և այլ փատաթղթեր: Այդ թվում, առողջության մասին տեղեկանք:

Ինչ վերաբերում է գրանցման չորրորդ փուլին, որը շարունակվելու է հունիսի 25-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ, այդ փուլում դպրոցի բազաներում, ազատված թափուր տեղում և մնացած ազատ տեղերում կիրականացվի այն աշակերտների գրանցումը, որոնք չեն գրանցվել առաջին, երկրորդ կամ երրորդ փուլերում:1tv.ge