Պայմանների բացակայությունը փոքր Արագյալ գյուղում հանդիսանում է արտագախտի պատճառ

Պայմանների բացակայությունը փոքր Արագյալ գյուղում հանդիսանում է արտագախտի  պատճառ

Վատ ճանապարհներ, խմելու ջրի հարց, գործազրկություն, մանկապարտեզի բացակայություն, արոտավայր եւ հողատարածք՝ ահա Փոքր Արագյալ գյուղի խնդիրների ամբողջական ցանկը:

Փ. Արագյալ գյուղում կանայք, երեխաները եւ տարեցները մտածում են, թե ինչպես ընտանիքին ապահովեն ջրով: Գյուղի գրեթե ամեն ընտանիք տեղադրել է ջրի ցիստեռ: Բնակիչները ջուր ստանում են ամեն երկրորդ օրը մեկ, մի քանի ժամով: Ցիստեռներում ջուր են հավաքում, տնային տնտեսության կարիքները բավարարելու համար:

Հիմնականում Փ.Արագալի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ: Գյուղում ապրում է մոտ 80 ընտանիք: Գյուղի բնակչությունը արտագախթում է բազմաթիվ խնդիրների պատճառով: Իսկ գյուղի երիտասարդները մեկնում են արատգնա աշխատանքի:

Փ.Արագալի գյուղում կա բնական գազ, սակայն այն պատճառով, որ բնակիչները հնարավորություն չունեն, ամռանը ակտիվորեն սկսում են վառելիք պատրաստել : Նախապատրաստված վառելիքը կոչվում է աթար (չորացրած գոմաղբ): Վերջին տարիներին աթար պատրստելու մեթոդները փոխվել են, պատրաստվում են ինքնուրույն սարքած տեխնիկայով, որը միցվում է տրակտորն:

Գյուղի բնակիչները նաեւ բողոքում են, որ գյուղում ճանապարհը անանցանելի է տրանսպորտի համար, եւ դա նրանց կյանքն ավելի է դժվարացնում: Նինոծմինդայից մինչեւ Մ.Արագյալ ճանապարհը ասֆալտապատ է: Բայց արդեն Փ. Արագյալ գյուղում սկսվում է անանցանելի ճանապարհը:

Պետք է նշել, որ Փ.Արագյալ գյուղում «Օգնությում գյուղին » ծրագրի շրջանակներում նախատեսվում է 12000 լարի, որը կծախսվի ջրամատակարարման գծի1000 մետրանոց հատվածի վերանորոգման համար:

Բացի այդ, Փ.Արագյալ գյուղում մինի-սպորտային դաշտի կառուցման համար տրամադրվել է 40 000 լարի: