Ուշացած թոշակը

Ուշացած թոշակը

Հեշտիայի թոշակառու բնակիչները բողոք հայտնեցին` կենսաթոշակ ստանլու ժամանակ նրանք կանգնում են խնդրի առաջ: Բնակիչների տեղեկացվածության համաձայն նրանք կենսաթոշակ պետք է ստանան յուրաքանչյուր ամսվա 14 -ին, սակայն նրանք գալիս են գյուղի կենտրոնական մաս, որտեղ կայանում է թոշակ բաժանող մեքենան(մոբիլային բանկ) եւ ստիպված են լինում երկար ժամանակ սպասել, երբեմն էլ կրկնակի անգամ գալ որպեսզի ստանան հասանելիք կենսաթոշակը:

Մեծահասակները նշում են, որ նրանցից շատերը վատառողջ են, ոմանք էլ թողնում են կենցաղային գործերը վերոնշյալ խնդրի պատճառով:

Բնակիչների պահանջը մեծ չէ, նրանք ուզում են որ հատկացվի մեկ աշխատող անձ`ով կզբաղվի կենսաթոշակի բաժանման գործով, կամ էլ փակցվի հայտարարություն որում նշված կլինի կենսաթոշակների բաժանման ստույգ օրը եւ ժամը:

Հարցին լուծում տալու համար NOR ռադիոն դիմեց Նինոծմինդայի «Liberty» բանկի մասնաճյուղի կառավարիչ Մխիթար Խանջյանին:
Նրա խոսքով. «Կենսաթոշակները ամբողջ Վրաստանում պետականորեն փոխանցվեում են յուրաքանչյուր ամսվա 14 -ին: Սակայն բանկը ընդառաջելով թոշակառուներին հնարավորություն է տալիս թոշակը ստանալ ժամանակից շուտ, գանձում կատարելով չնչին գումար: Գանձվող գումարի չափը կազմվում է ըստ կանխիկ ստացվող գումարի: Այն թոշակառուները ում կենսաթոշակից գումար չի գանձվում, նրանք թոշակը ստանում են ամեն ամսվա 25 -ին»:

Թոշակառուների այն պահանջին որ փակցվի հայտարարություն, Մխիթար Խանջյանը նշեց.
«Թոշակ բաժանելու նախօրեին աշխատակիցները անպայման կփակցնեն հայտարարություն, որում նշված կլինի ստույգ օրը եւ ժամը:Կան նաեւ աշխատողներ ովքեր զբաղվում են կենսաթոշակ բաժանելով եւ հարկ եղած դեպքում պետության կողմից տրամադրվող գումարը կփոխանցեն այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն հասնել մոբիլային բանկերին»: