Ուրախ մեկնարկ եւ հրաժեշտ 4 -րդ դասարանին, Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում

Ուրախ մեկնարկ եւ հրաժեշտ 4 -րդ դասարանին, Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում

Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում անցկացվեց 2 տարբեր միջոցառում: Հրաժեշտ չորրորդ դասարանին եւ ուրախ մեկնարկ խաղեր:

Մանկավարժ Օֆելյա Կարապետյանը ով արդեն 50 տարվա աշխատանքային փորձ ունի, ջանք ու եռանդ չխնայելով երեխաներին սովորեցրեց գրել եւ կարդալ: Նրա գլխավորությամբ դպրոցի ներսում տեղի ունեցավ գեղեցիկ հանդեսը` հրաժեշտ 4 -րդ դասարանին խորագրով:

Թվով 8 աշակերտներ հանդես եկան բանաստեղծություններով, պարերով եւ հանդիսատեսի դատին ներկայացրին գրական – գեղարվեստական կոմպոզիցիա՝ Հովհաննես Թումանյանի «Հայելին» հեքիաթի բեմականացումը: Աշակերտները հանդես եկան ծնողների, ուսուցիչների եւ հյուրերի առջև:

Մանրամասները մեր նյութում.

Փոքրիկ հանդեսը փոխարինվեց դպրոցական սպորտլանդիայով: Դպրոցի բակին կից խաղադաշտում տեղի ունեցավ սպորտային միջոցառումը՝ որտեղ մասնակցում էին gold winx(ոսկե հաղթանակ), divergent(տարբերակ), Red Bull(կարմիր ցուլ) եւ guys (տղաներ) թիմերը:

Մարմնամարզության ուսուցիչ Սեւակ Արոյանը խմբերի ուժերը չափեց տարբեր սպորտային համարներով: Մրցույթը շատ թեժ ընթացք ունեցավ, որտեղ եզրափակիչ դուրս եկան gold winx եւ guys թիմերը:

Լարված պայքարից հետո հաղթող ճանաչվեց guys թիմը: Տնօրեն Լալազար Արոյանը հաղթող թիմին պարգեւատրեց պատվոգրով եւ մեդալով: