Վրաստանում մեկ րոպե ընդմիջմամբ տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Վրաստանում մեկ րոպե ընդմիջմամբ տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Վրաստանում մեկ րոպե ընդմիջմամբ տեղի է ունեցել երկու երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ, ցնցումների էպիկենտրոնը երկու դեպքում էլ գրանցվել է Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղի մոտ:

12:44-ին առաջին ցնցումների ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ, իսկ 12:45-ոմ գրանցված ցնցումների մագնիտուդը եղել է 3.3:

Ավերածության կամ որևէ տիպի վնասի մասին տեղեկություն չի տարածվել: