Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում նշվեց երեխաների պաշտպանության օր

Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում նշվեց երեխաների  պաշտպանության օր

Մայիսի 31-ին Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի բակում տեղի ունեցավ միջոցառում `նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Միջոցառմանը ներկա էին 5-րդ (1.2) եւ վեցերորդ (1.2) դասարանների աշակերտները: Աշակերտները հայերեն, ռուսերեն եւ վրացերեն երգեր, բանաստեղծություններ եւ պարեր ներկայացրեցին: Միջոցառումը կազմակերպվել էր բնության ուսուցիչ եւ վեցերորդ դասարանի դասվար Սուսաննա Արզումանյանի կողմից: Դպրոցի պատերին փակցվել էին աշակերտների կողմից պատրաստված պաստառներ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Լրացուցիչ մանրամասներ մեր նյութում: