Պարուսույց Լուսինե Մզիկյանի հոբելյանական երեկոն

Պարուսույց Լուսինե Մզիկյանի հոբելյանական երեկոն

Մայիսի 30-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում կայացավ Լուսինե Մզկյանի ստեղծագործական գործունեության 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Լուսինեին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեցին գործընկերները, ընկերները, սաները, քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ սպորտի վարչության ղեկավարությունը, քահանա Տեր Արմաշ Պողոսյանը եւ հասարակությունը: Երեկոյի ընթացքում հնչեց մաղթանքներ ու շնորհավորանքներ նվիրված օրվա հերոսին :

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի եւ գյուղական մշակութային ակումբների ներկայացուցիչները կատարեցին գեղեցիկ պարային համարներ եւ երգեր:

Լուսինե Մզիկյանը ծնվել է 1969 թ. Նինոծմինդայի քաղաքապետարանի Կաթնատու գյուղում, ուսուցիչների ընտանիքում: Մանկությունից սկսած, սերը արվեստի եւ մշակույթի հանդեպ նկատելի է եղել: 4-ից մինչեւ 10 տարեկան Լուսինեն պարում էր Կաթնաթտու գյուղի անսամբլում: 13-ից 18-ը տեղափոխվել է Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Ջավախկ» պարային համույթ `պարուսույց Նորիկ Չոբանյանի ղեկավարությամբ: Այնուհետեւ անսամբլը կոչվեց «Փարվանա»:

Տարիներ անց Լուսինե Մզկյանը կրկին վերադարձավ մշակույթ եւ 10 տարի է, ինչ աշխատում է որպես պարուսույց:

Նա աշխատում է Ջիգրրաշեն, Կաթնատու, Մեծ եւ Փոքր Գոնդուրա գյուղերում, աշխատել է նաեւ Ժդանովական եւ Մ. Խանչալի գյուղերում: Լուինեի ղեկավաած «Գուգարք» անսամբլը մասնակցել է Վրաստանի եւ Հայաստանի տարբեր քաղաքներում տարբեր փառատոների եւ իրադարձություններին եւ միշտ արժանացել է դիպլոմների, վկայագրերի, մեդալների եւ Գրան պրիի: Ջիգրրաշենի գյուղից «Նաիրի» համույթը ամենահաջողակ անսամբլներից մեկն է, որոնք մասնակցել են մրցույթներին եւ փառատոներին `ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում եւ Եվրոպայում:

«Քանի դեռ կարող եմ կշարունակեմ իմ աշխատանքը եւ կփոխանցեմ արվեստի այս մասնաճյուղը սերնդեսերունդ: Շատ դժվարություններ կան, բայց այդ դժվարությունները օգնում են առաջ շարժվել եւ շարունակել աշխատել: Եվ հիմնականում դժվարությունն այն է, որ Մշակույթի տները համապատասխան պայմաններ չունեն: Հիմնական ֆինանսական օգնությունը տրամադրում են ծնողները ովքեր իրենց երեխաների համար գումար չեն խնայում », – ասում է պարուսույցը:

Լրացուցիչ մանրամասներ մեր նյութում: