Կալաձեն առաջնորդների վարկանիշայինում առաջատարն է

Կալաձեն առաջնորդների վարկանիշայինում առաջատարն է

Ըստ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հերթական հարցումների՝ Առաջնորդների գործունեության վարկանիշային աղյուսակում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն առաջինն է:  

Թբիլիսիում անցկացված հարցումների մասնակիցների 33%-ը գտնում է, որ Կախա Կալաձեն «լավ» է աշխատում, 10%-ը՝ «շատ լավ», 30%-ի գնահատմամբ՝ «միջին», 16%-ի կարծիքով՝ «վատ», 7%-ը ասել է, որ «շատ վատ», 3%-ը՝ «չգիտի». մնացածը չեն պատասխանել:

Ինչ վերաբերում է մյուս առաջնորդներին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարկանիշը հետևյալն է. 1%-ը համարում է, որ նախագահը աշխատում է «լավ», 19% — «շատ լավ», 38%-ը՝ «միջին», 21%-ը՝ «վատ», 9%-ը՝ «շատ վատ», 12%-ը՝ «չգիտի»։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե. 3%-ի կարծիքով վարչապետը «շատ լավ» է աշխատում, 17% -ը գտնում է՝ «լավ», 44%-ը՝ «միջին», 17%-ը՝ «վատ», 5%-ը՝ «շատ վատ»:

Հետազոտությունն NDI-ի կողմից անցկացվել է մարտի 28-ից ապրիլի 15-ն այն քաղաքներում, ուր բնակչությունը 40 հազարից ավելի է՝ այդ թվում Բաթումիում, Զուգդիդիում, Ռուսթավիում, Փոթիում, Գորիում, Քութայիսիում: NDI-ը նշում է, որ հետազոտության սխալմունքի հավանականությունը 2,3% է: aliq.ge