Հեշտիայի դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»

Հեշտիայի դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»

Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: «Վերջին զանգը» սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։

Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են «Վերջին զանգի» արարողությամբ, նշանավորում անցնելով դեպի հասուն կյանք, դեպի երազանքների իրականացում:

Հեշտիայի թիվ 1 «Վիկտոր Հովսեփյանի» անվան եւ թիվ 2 հանրային դպրոցներում հնչեց 2018 – 2019 ուսումնական տարվա «Վերջին զանգը»:

Թիվ 1 դպրոցին հրաժեշտ տվեց 9 շրջանավարտ` 5 աղջիկ եւ 4 տղա, նրանք դպրոցի պատմության մեջ թվով 44 -րդ շրջանավարտներն են 1975 թ -ից մինչեւ օրս: Շրջանավարտների դասղեկն էր Թամարա Արշակյանը:

Իսկ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցին հրաժեշտ տվեցին 8 շրջանավարտ` 3 աղջիկ եւ 5 տղա, նրանք 51 -րդ ավարտականերն են 1968 թ -ից մինչեւ այսօր, շրջանավարտների դասղեկն էր Գայանե Մնոյանը:

Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, նրանք ավարտում են թողնելով գեղեցիկ հուշեր, մտնելով դեպի նոր եւ մեծ կյանք իրենց տեղը զիջելով ՝ արդեն գալիք սերնդին:

Թիվ 1 դպրոցը սեպտեմբերին կնդունի առաջին դասարան հաճախող 12 աշակերտ, իսկ թիվ 2 դպրոցը 9 աշակերտ:


Հեշտիայի թիվ 1 Վիկտոր Հովսեփյանի անվան դպրոց



Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոց