Բողոքի ալիքը կսկսվի Զուգդիդիից. Ռուլոֆս

Բողոքի ալիքը կսկսվի Զուգդիդիից. Ռուլոֆս

«Երեկվա այսպես կոչված ընտրություններից հետո, մենք որոշում ենք կայացրել բողոքի ալիքը սկսել Զուգդիդիից: Այն կտարածվի ողջ երկրով և կավարտվի Իվանիշվիլիի ապակե տան մոտ՝ Թբիլիսիում»,- Զուգդիդիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է միավորված ընդդիմության քաղաքապետի թեկնածուն։

Նրա խոսքով, ընդդիմության շտաբում տեղի ունեցած հանդիպման արդյունքում 2019 թվականի մայիսի 19-ի միջանկյալ ընտրությունները կեղծված են համարվել: Ընդդիմությունը չի ընդունում նախնական պաշտոնական արդյունքները, ըստ որի բոլոր ընտրատեղամասերում հաղթում է իշխող «Վրացական երազանք»-ը։

Ռուլոֆսն ասել է, որ ընդդիմության ակցիաների հիմնական պահանջը այն է, որ «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին հեռանա երկիրը ղեկավարելուց։ aliq.ge