2-րդ փուլի կարիք կլինի միայն Թբիլիսիում. վարչապետ

2-րդ փուլի կարիք կլինի միայն Թբիլիսիում. վարչապետ

Ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն կլինի միայն Թբիլիսիում, բոլոր մյուս դեպքերում ընտրություններում առաջնորդում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտձեն:

Վարչապետն իր խոսքում մեղադրել է ընդդիմադիր «Միացյալ զգային շարժում» կուսակցությանը՝ իրավիճակը լարելու մեջ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ընտրություններն անցկացվել են բարձր չափորոշիչների պահպանմամբ:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ իշխանությունները նախընտրական շրջանում տված խոստումները կիրականացնեն:

Նշենք, որ Մթածմինդայի մեծամասնական ընտրատարածքում, որտեղ շուտով կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, պատգամավորի մանդատի համար  հիմնական պայքարն ընթանում է իշխող  «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր ՄԱՇ-ի թեկնածուների միջև: aliq.ge