Եֆրեմովկայի դպրոցի սաները Փարվանա լճի ափին

Եֆրեմովկայի դպրոցի սաները Փարվանա լճի ափին

Եֆրեմովկայի հանրակրթական դպրոցի 6րդ դասարանի սաները Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառման առաջին փուլը անցկացրեցին Փարվանա լճի ափին`ներկայացնելով հեղինակի <<Փարվանա>>-ն և <<Ախ Թամարը>>: Նրանք լճի ափ էին հասել վաղ առավոտյան երբ երկինքը իր արտացոլանքն է գտնում լճում: Աաշակերտները փորձեցին հնարավորինս անել բեմականացումը պատշաճ ներկայացնելու համար: Եֆրեմովկայի սաները մշտապես գտնվում են բեմականացումների ու դպրոցական միջոցառումների կարևոր հարթակում, Նրանց թատերական խաղերը, բեմականացումները ունեն իրենց մշտական բազմահազարանոց դիտորդները, Օդնոկլասսնիկի կայքում հայտնի է նրանց <<Նոր տարի չկա>> հայտնի բեմականացումը, որը խաղացել են չորրորդ դասարանում և որը իր բազմաթիվ դիտումներով ու կիսումներով գերազանցել է շատ դիտումների: Մենք Եֆրեմովկայի դպրոցի սաներին մաղթում ենք հաջողություն ու նորանոր վրելքներ և´ ուսման և´ թատերական ասպարեզում:

Ամբողջ նյութը տրամադրել է Եֆրեմովկայի դպրոցի ուսուցչուհի Նազելի Բաբաջանյանը


Opinion, pooling and voting