«Եվրատեսիլ 2019»․ Հայաստանը չանցավ եզրափակիչ

«Եվրատեսիլ 2019»․ Հայաստանը չանցավ  եզրափակիչ

Թել Ավիվում ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակիչը։ Առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը՝ «Walking Out» երգով։ Նա հիանալի ելույթ ունեցավ։

Այնւոհետեւ իրենց ելույթներով ներկայացան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները։

Ցավոք Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկին չհաջողվեց հայտնվել եզրափակչում, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 18-ին։

Բոլոր մասնակիցների ելույթներից հետո քվեարկության արդյունքում 10 մասնակից անցավ եզրափակիչ․ Մակեդոնիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Դանիա, Նորվեգիա, Շվեցարիա,  Մալթա։ news.am.style