17 շրջանավարտներ ստացան ոսկե եւ արծաթե մեդալներ

17 շրջանավարտներ ստացան ոսկե եւ արծաթե մեդալներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2017-2018-ուս տարվա 17 շրջանավարտներին շնորհվել են 7 ոսկե եւ 10 արծաթե մեդալներ: Դպրոցի ոսկե մեդալը աշակերտի ծանր աշխատանքի համար արժանի մրցանակ է:

Ոսկե մեդալ ստանալու համար ուսանողները պետք է վերջին երեք տարիների ընթացքում (10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններում) սովորեն բացառապես 10 բալի:

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից ոսկե մեդալ է շնորհվել՝

Մեխակ Ավետիսյանին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի դպրոցի աշակերտ: Անահիտ Յաժյանին Հեշտիա գյուղի դպրոցից: Արմենուհի Անտոնյանին Հեշտիա գյուղի դպրոցից: Անահիտ Տոներյանին Փ. Գոնդուրայի դպրոցից: Արման Մադոյանին `Փոկա գյուղի դպրոցից :Սաթիկ Աղայաննի Փոկա գյուղի դպրոցից: Խաչատուր Իրիցյանին Նինոծմինդայի թիվ 3 դպրոցից:

Արծաթե մեդալ ստացաան՝

Գանձա գյուղի թիվ 2 դպրոցից Արմեն Սիրկանյանը:
Անի Զմոյանը Մ. Խանչալի գյուղի դպրոցից:
Դիլիֆ գյուղի դպրոցից Հերիքնազ Մարգարյանը:
Մարիա Հակոբյանը Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցից:
Մուրադ Զինաձեն Սպասովկա գյուղի թիվ 1 դպրոցից:
Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցից Սվետլանա Բեզոյանը:
Ռոման Նակաիձեն Սպասովկա գյուղի թիվ 1 դպրոցից:
Գոհար Արաբյանը Ղուլալիս գյուղի դպրոցից:
Թագուհի Հովհաննիսյանը Ջիգրաշեն գյուղի դպրոցից:
Նինոծմինդայի թիվ 1 դպրոցից Գեորգի Անտոնյանը: