Սաթխա գյուղում նշվեց ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը

Սաթխա գյուղում նշվեց ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում նշվեց մայիսի 9-ը, երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ ունեցած հաղթանակի օրը, որից անցել է 74 տարի: Ծաղկեպսակներ դրեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինծառայողների հուշարձաններին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Միջոցառման վերջում հանդիսավոր կերպով մրցանակներ տրվեցին Սաթխա գյուղի մարզիկներին, որոնք Լեհաստանի Վարշավա քաղաքում միջազգային մրցաշարում նվաճեցին մեդալներ: Մեդալները հանձնեց պատգամավոր Հենզել Մկոյանը:

Ավելի մանրամասն մեր լուսանկարներում.