Վրաստանում կարտոֆիլը թանկացել է

Վրաստանում կարտոֆիլը թանկացել է

Տեղական շուկայում կարտոֆիլի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնապատկվել է:

«Բիզնեսպրեսնյուսին» Թբիլիսիի ագրարային շուկայի վաճառականները որպես գնաճի պատճառ են նշել Թուրքիայից ապրանքի ներմուծման նվազումը, ինչի հետևանքով տեղի արտադրողները գները բարձրացրել են:

Մեկ կիլոգրամ միջին կարտոֆիլը, որը մեկ ամիս առաջ արժեր 40-50 թեթրի, այժմ կազմում է 70-80 թեթրի, իսկ համեմատաբար լավ որակի կարտոֆիլը 1 լարիից հասել է մինչև 1,70-2 լարիի: aliq.ge