Երջանկության միջազգային օր/ հարցում

Երջանկության միջազգային օր/ հարցում

«Ծնվել եմ, ուրեմն երջանիկ եմ», — Ալբերտ Էյնշտեյն

Լեգենդար ֆիզիկոսի այս արտահայտությունը կարող է հրաշալի նշանաբան դառնալ յուրաքանչյուր մարդու կյանքի համար։

Երջանկության միջազգային օրը (International Day of Happiness) նշում են մարտի 20-ին։ Այս տոնը սահմանվել է մի քանի տարի առաջ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից։ Հետևաբար, պետք է մի կողմ թողնել տխրություն առաջացնող բոլոր խնդիրները և, պարզապես, երջանիկ լինել, գոնե` այսօր։

Տոնը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան սահմանել էր 2012 թվականին, Բութան քաղաքի նախաձեռնությամբ, որի քաղաքացիների ազգային բարեկեցությունը չափվում է ազգային երջանկության համախառն գործակցով։

Մարտի 20-ը պատահական չի ընտրված։ Այն գարնանային գիշերահավասարի օրն է, երբ օրն ու գիշերը գրեթե հավասար են։ Նոր տոնի սահմանողները դրանով ընդգծել են, որ մոլորակի բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն` երջանիկ լինելու համար։

Իսկ թե ի՞նչ է երջանկությունը Նինոծմինդայի բնակիչների համար – մեր հարցազրույցում։

Ոչ ոք հստակ չգիտի`ինչ է երջանկությունը, յուրաքանչյուր մարդ այն ընկալում է յուրովի։ Ոմանց համար կարևոր է առողջությունն ու հոգևոր կատարելագործումը, մյուսների համար`բարեկեցությունն ու անկախությունը։