Այսօր Երջանկության միջազգային օրն է

Այսօր Երջանկության միջազգային օրն է

2012 թվականին ՄԱԿ-ը հռչակել է մարտի 20-ը որպես Երջանկության միջազգային օր՝ նպատակ հետապնդելով ընդգծել յուրաքանչյուր մարդու կյանքում երջանկության կարեւորությունն ու աջակցել գաղափարը, որ երջանկության ձգտումը մոլորակի բոլոր մարդկանց համար ընդհանուր զգացողություն է:

Նաեւ, համաձայն օրը սահմանողների, այսօրվա տոնը կոչված է ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից մեկն է: Այդ առնչությամբ նրանք կոչ են անում երկրներին ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության մակարդակը բարելավելու համար:news.am