Մունիցիպալիտետի հիմնական խնդիրները ջրի բացակայությունն ու ճանապարհներն են

Մունիցիպալիտետի հիմնական խնդիրները  ջրի բացակայությունն ու ճանապարհներն են

«NOR» ռադիոկայանը որոշեց հարցում անցկացնել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության շրջանում, 2019 թ. մարդկանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 14 մարդ, որոնցից հինգը չցանկացան խոսել, իսկ բնակիչների մեծ մասը խոսում էր ճանապարհի եւ ջրի բացակայության խնդիրների մասին:

«Մունիցիպալիտետի հիմնական եւ շատ կարեւոր խնդիրը ճանապարհներն ու ջուրն են: Ճանապարհները անանցանելի են, ջուրը մշտական չէ իսկ եղած ժամանակ այն հասանելի է ջրամղիչ պոմպերի կիրառմամբ, մենք ցանկանում ենք ունենալ մշտական խմելու ջուր եւ ասֆալտապատ ճանապարհ»- նշեց բնակիչներից մեկը:

Լրացուցիչ մանրամասները մեր հարցազրույցում: