Մեքենան մայթին կայանելը վտանգավոր է հետիոտնի համար

Մեքենան մայթին կայանելը վտանգավոր է հետիոտնի համար

Պուշկին եւ Ազատության կենտրոնական փողոցների մայթերում մեքենայի կայանումը արգելափակում է հետիոտնի տեղաշարժը:

Անցորդները դժգոհում են, որ մայթերին կայանված մեքենաների պատճառով մարդիկ ստիպված են աշխատանքի, դպրոց կամ մանկապարտեզ գնալու համար անցնել կենտրոնական ճանապարհով, որը վտանգավոր իրավիճակ է ստեղծում եւ հետիոտնի եւ տրանսպորտի համար: «Վարորդներին խնդրում եմ չկայանել մայթերին, որպեսզի մարդիկ կարողանան քայլել հետիոտնի համար նախատեսված հատվածով», – ասում են Նինոծմինդայի բնակիչները:

Բնակիչները քաղաքապետարանի ղեկավարությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման ուղղությամբ եւ խնդրել վարորդներին չկայանել մայթերին: