Հրդեհ Մեծ Դիղոմիում. մոբիլիզացված է հրշեջ-փրկարարական 23 մարտական հաշվարկ

Հրդեհ Մեծ Դիղոմիում. մոբիլիզացված է հրշեջ-փրկարարական 23 մարտական հաշվարկ

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում, «Գուդվիլ» հիպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել: Այրվում է, հավանաբար, տեխնիկայի պահեստը:

Դեպքի վայրում մոբիլիզացված է արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի 23 մարտական հաշվարկ:

Այս պահի դրությամբ այրվել է ավելի քան 1000 քառ. մետր տարածք: Հրդեհի վայրից դուրս է բերվել մեկ մարդ: aliq.ge