Նինոծմինդայում ավարտվեց Սերգեյ Տոնոյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը

Նինոծմինդայում ավարտվեց Սերգեյ Տոնոյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը

Մարտի 17-ին Նինոծմինդա քաղաքի սպորտային համալիրում ավարտվեց Սերգեյ Տոնոյանի հիշատակին նվիրված շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին մինչեւ 14 տարեկան տարիքային խմբի մասնակիցներ:

Մրցաշարը կազմակերպվել էր Նինոծմինդայի սպորտային համալիրում, Սերգեյ Տոնոյանի որդիներ `Գրիշա, Արամ եւ Տիգրան Տոնոյանների ֆինանսական աջակցությամբ:

Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի տարբեր մունինցիպալիտետներից`Գորիից, Բորժոմից, Ախալցիխեից, Ադիգենից, երկու թիմեր Ախալքալաքից եւ 4 թիմեր Նինոծմինդայի սպորտային համալիրից , որոնք ներառում էին Սաթխա, Օրոջալար եւ Նինոծմինդա քաղաքի թիմերը:

Հաղթող թիմերը ստացան, պատվոգրեր, մեդալներ, գավաթներ եւ դրամական մրցանակ Տոնոյան եղբայրների կողմից:

Առաջին տեղը զբաղեցրեց Գորիի թիմը եւ ստացավ 1000 լարի դրամական մրցանակ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Նինոծմինդայի թիմը եւ ստացավ 700 լարի: Երրորդ տեղը զբաղեցրեց Սաթխա գյուղի թիմը եւ ստացավ 500 լարի: