Օրթաճալայում շինարարությունից վայր ընկած բանվորներից մեկը մահացել է կլինիկայում

Օրթաճալայում շինարարությունից վայր ընկած բանվորներից մեկը մահացել է կլինիկայում

Օրթաճալայում շինարարությունից վայր ընկած բանվորը մահացել է «Ամտել հոսպիտալում»:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի բժիշկ Վասիլ Գոգիտավան, տուժածին հիվանդանոց են տեղափոխել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

Թբիլիսիում, Օրթաճալայում շինարարությունից վայր է ընկել երեք բանվոր: Դեպքի հետևանքով բանվորներից մեկը տեղում մահացել է: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ 240-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը ենթադրում է շինարարական կամ արտադրության ժամանակ անվտանգության կարգի խախտում:1tv.ge