Նինոծմինդայի մունիցիպալիտետի աշակերտներին տեղափոխելու համար հատկացվել է 7760 լարի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի աշակերտներին տեղափոխելու համար հատկացվել է 7760 լարի

Կրթության նախարարությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների աշակերտներին այլ գյուղերի դպրոցներ տեղափոխելու համար հատկացրել է 7760 լարի գումար:

Մունիցիպալիտետը պետք է Սեդրակ Շահբազյանի հետ կնքի պայմանագիր աշակերտներին տեղափոխելու համար:

Մունիցիպալիտետի աշակերտները կտեղափոխվեն հետեւյալ գյուղերից `հետեւյալ ուղղություններով:

Տրանսպորտը պետք է 6 աշակերտի տեղափոխի ժամը 9: 00-ին Փ. Արագյալից Մ. Արագյալ գյուղի դպրոց, եւ հակառակ ուղղությունով 4 աշակերտի ` ժամը 13: 15-ին, իսկ 2 աշակերտի ժամը 14: 55-ին: Սամեբայից Ժդանանովական ժամը 9: 00-ին 2 աշակերտի եւ 15:25 հակառակ ուղղությամբ: Ղաուրմայից 3 աշակերտ Հեշտիայի թիվ 2 դպրոց, ժամը 9:00 եւ հակառակ ուղղությամբ 15:50-ին: Սպասովկայից 3 աշակերտ ժամը 9: 00-ին Օրլովկա եւ ժամը 13: 45-ին հակառակ ուղղությունով : Եփրեմովկայից 2 աշակերտ Գորելովկայի թիվ 3 դպրոց ժամը 14:30-ին, հակառակ ուղղությունով 19:15-ին, Ռադիոնովկայից 1 աշակերտ 9:00-ին Փոկա եւ ժամը 15:05 հակառակ ուղղությունով: Վլադիմիրովկայից Փոկա ժամը 9:00-ին 5 աշակերտ, եւ հակառակ ուղղությունով 15:05-ին, Օրլովկայից Գորելովկայի թիվ 1 դպրոց 1 աշակերտ, ժամը 9:00-ին եւ հակառակ ուղղությամբ ժամը 13:00-ին, Սպասովկայից Գորելովկայի թիվ 1 դպրոցը 1 աշակերտ, եւ ժամը 13: 00-ն հակառակ ուղղությունով :