՛՛Պրոպագանդային ճշմարտությամբ կհանդիմանենք՛՛ – Եվրոպական ինտեգրման նոր նախագիծ

՛՛Պրոպագանդային  ճշմարտությամբ կհանդիմանենք՛՛ – Եվրոպական ինտեգրման նոր նախագիծ

«ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի վերաբերյալ տեղեկատվական կենտրոնը» Վրաստանի տասը շրջանում նոր ծրագիր է իրականացնելու, որի նպատակն է բնակչությանը տեղեկացնել Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացի մասին:

Մարտի 12-ին Սամցխե-Ջավախեթի վարչական տարածաշրջանում «ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի» ներկայացուցիչները ներկայացրին վերնշած ծրագրի շնորհանդեսը։ Հանդիպմանը ներկա էին տեղական ինքնակառավարման եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

“Սա առաջին լայնածավալ նախագիծն է, որի նպատակն է բնակչությանը տեղեկացնել արեւմտյան ինտեգրման գործընթացների մասին։ Մենք ցանկանում ենք աջակցել և ունենալ բնակչության կողմից աջակցություն այս գործընթացում՝ որպեսզի զերծ մնանք կեղծ տեղեկատվությունից և պրոպագանդայից, իսկ կեղծ քարոզչությանը պատասխանենք ճիշտ տեղեկատվությամբ” – նշեց «ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի» ներկայացուցիչը Սամցխե – Ջավախեթիում՝ Թեոնա Զուրաբաշվիլին։

Տեղեկատվական կենտրոնը կունենա երկրի մասշտաբով 12 մարզային բյուրո եւ կանցկացնի 504 հանդիպում տարբեր գյուղերում: Սամցխե-Ջավախեթիում 18 ամսվա ընթացքում տեղի կունենա 72 նմանատիպ հանդիպում։

« Սա ռուսական քարոզչության դեմ պայքարի գործընթաց է, հակառակ կողմում կանգնած Ռուսաստանի Դաշնությունը զգալիորեն ավելի հզոր է, կեղծ քարոզչական գործընթացում, թե ֆինանսապես, և թե քանակապես: Մեր նպատակն այն է, որ իշխանությունը տեղեկատվական պայքարում մենակ չլինի» – ասում է Վրաստանի ռազմավարական հաղորդակցության կենտրոնի ղեկավար Գիորգի Մոլոդինին:ծ

«Տարածաշրջաններում Արեւմտյան ինտեգրման գործընթացի իրազեկման եւ մասնակցության» ծրագրի նպատակը բնակչության իրազեկ պահելն է: Ծրագրի բյուջեն կազմում է կես միլիոն ամերիկյան դոլար։ Նախագիծն ֆինասավորվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եւ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։ sknews.ge