Գագարին փողոցն անանցանելի է տարվա ցանկացծ եղանակի

Գագարին փողոցն անանցանելի է տարվա ցանկացծ եղանակի

Խոջաբեկ թաղամասի Գագարին փողոցը վեց ամիս է ինչ անանցանելի է:

Այս փողոցում անտանելի իրավիճակ է, այն հատկապես անանցանելի դարձավ անցյալ տարվա հոկտեմբերին խճապատումից եւ ձյան գալուց հետո : Այս փողոցում կաթվածահար է տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի շարժը:

Գագարին փողոցի բնակիչ Վիկտոր Դարբինյանի խոսքերով «փողոցում տիրող իրավիճակի պատճառով անհնար է տուն հասնել, եւ նա ստիպված իր մեքենան թողնում է կենտրոնական փողոցի վրա, որի պատճառով էլ մեքենան զգալի վնաս է կրել »:

Նախատեսված են արդյոք ինչ որ աշխատանքներ կատարել այս փողոցում` փորձեցինք պարզել Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժնի ծառայությունից: Ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքերով, «այսօրվա դրությամբ որեւէ բան չի նախատեսված »: Հիշեցնենք, որ ըստ մունիցիպալիտետի ճանապարհների ասֆալտապատման ծրագրի,

Գագարին փողոցը նախատեսվում է ասֆալտապատել 2021 թվականին: