Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի տարածքների, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների օկուպացիան

Ռուսաստանը  դադարեցնի Վրաստանի տարածքների, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների օկուպացիան

Եվրոխորհրդարանը հաստատել է Եվրոմիության և Ռուսաստանի հարաբերությունների մասին բանաձև, որում խոսվում է նաև Վրաստանի մասին:
Փաստաթղթին աջակցել է Եվրախորհրդարանի 402 անդամ, դեմ է եղել 163-ը, ձեռնպահ 89-ը:

Բանաձևում պատգամավորները նշում են, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության խախտումը և Ղրիմի անօրեն բռնագրավումը, որը միջազգային իրավունքի, ժողովրդավարական սկզբունքների և հիմնարար արժեքների նպատակաուղղված խախտում է:
Եվրոխորհրդարանի անդամները դատապարտում են օկուպացված տարածքներում Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների խախտումները:


«Եվրոխորհրդարանը հաստատում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կայուն աջակցությունը, Ռուսաստանի Դաշնությունից պահանջում Վրաստանի տարածքնների, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների օկուպացիայի դադարեցումը և Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք, ընդգծելով Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է Եվրոխորհրդարանի բանաձևում:

Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումները հաշվի առնելով, Եվրոմիությունը պետք է պատրաստ լինի, Ռուսաստանի դեմ սահմանել հավելյալ պատժամիջոցներ: 1tv.ge